Tuesday, 10 09 2024
Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը երկու մակարդակ ունի՝ հայ-ադրբեջանական և Ռուսաստան-Արևմուտք
18:50
SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Ինչպես կարող ես Քոչարյանի գրքի հետ գրկախառնված կիսել «հեղափոխական գաղափարները»
18:30
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

Իրանը կանի՞ «ձիով քայլ». հարվածի սպասումը

Axsios պորտալը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Յոթնյակի երկրների իր գործընկերներին հայտնել է, որ Իրանն ու Հըզբոլլահը Իսրայելին պատասխան հարված կարող է հասցնել օգոստոսի 5-ի ընթացքում: Ըստ տեղեկության, ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ չի տիրապետում հարվածծի հնարավոր ձեւի մասին մանրամասն տեղեկատվության: Իրանը հայտարարել է, որ Իսրայելին կհարվածի առանց նախազգուշացման, թեեւ իրավիճակը ռեգիոնում այնպիսին է, որ կարծես թե առանձնապես նախազգուշավման կարիք չկա էլ:

Ըստ էության բոլորը պատրաստվում են հարվածի: Իսկ կարո՞ղ է արդյոք Իրանը կատարել «ձիով քայլ» եւ չանել այն, ինչ սպասում են բոլորը, այդ թվում բնականաբար առաջին հերթին Իսրայելը, եւ գործել այլ տրամաբանությամբ: Այն, որ Իրանին որեւէ կերպ պետք չէ ռեգիոնալ մեծ պատերազմ, որն ամեն կերպ փորձում է հրահրել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, կարծես թե նկատելի է եւ գնահատելի է անզեն աչքով: Ւրանի ռեգիոնալ ուժը այսպես ասած «պրոքսի» տրամաբանությամբ գործողություններն են:

Այդ տրամաբանությունից դուրս գալն ու ռեգիոնալ մեծ ու բաց պատերազմի մեջ մտնելը հազիվ թե ամրացնի Թեհրանի դիրքերը թե ռեգիոնում, թե աշխարհում: Այլ հարց է, եթե Իրանին հաջողվի ձեւավորել այդպիսի պատերազմի այնպիսի մի ռազմա-քաղաքական բլոկ՝ դաշնակից երկրների շրջանակ, որը ըստ էության կերաշխավորի Իրանի հաղթանակը այդ պատերազմում: Բայց, այսօր որեւէ կերպ նկատելի չէ այդպիսի բլոկի ձեւավորում: Ավելին, մեծ է այն դերակատարների շրջանակը, որոնք թերեւս շահագրգռված են, որպեսզի Մերձավոր Արեւելքում չբռնկվի մեծ պատերազմ:

Մասնավորապես, այդ հարցում ամենաշահագրգռվածը թերեւս Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմն է եւ թերեւս դրանով է պայմանավորված նաեւ, որ օրերս բավականին կոշտ խոսակցություն է եղել ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի միջեւ, ինչպես հայտնոււմ են ամերիկյան ու իսրայելյան լրատվամիջոցներ: Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը էապես կհարվածի ԱՄՆ նախագահի ընտրությանը դեմոկրատական վարչակազմի նախընտրական դիրքերին, որոնք առանց այդ էլ ուժեղ չեն: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանությունից օրեր առաջ հայտնել էր, թե Իրանը փորձելու է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի ընտրության վրա, խանգարելու համար Տրամպի վերընտրությանը:

Բայց, արդյո՞ք հնարավոր չէ դիտարկել իրավիճակը «հակառակ ծայրից», երբ դեմոկրատական վարչակազմը կարող է օգտագործել Նաթանյահուի խնդիրները՝ ամերիկյան հանրությանը Տրամպի ռազմատենչ կերպար ներկայացնելու համար, մի ձեռքով Նաթանյահուին սաստելով, մյուսով նրան «մղելով» սադրանքների: Չէ՞ որ Տրամպն էլ փորձում է դեմոկրատների դեմ օգտագործել ուկրաինական պատերազմը եւ իր «կրեդո» դարձնել խաղաղության հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում