49-ամյա կինը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից։ Պացիենտն ի սկզբանե մտածել է, թե իր մոտ քաշի ավելացում է և մոտ 6 ամիս հաճախել է մարզասրահ, սակայն այդպես էլ որովայնի չափերի փոքրացում չի եղել։
Հիվանդանոցում նշանակվել են գործիքային և լաբորատոր համալիր հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերվել է ձախ ձվարանի հսկա գոյացություն՝ 34,4սմ տրամագծով, արգանդի բազմահանգույց միոմա՝ մինչև 12,8 սմ։
Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով։ Առկա գոյացությունը հնարավոր է եղել հեռացնել միայն մասնահատումից հետո։
Վիրահատությունն անցել է բարեհաջող, հեռացվել է ամբողջ գոյացությունը՝ մոտ 10 կգ, արգանդը՝ հավելումներով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է արգանդի և ձվարանային գոյացության բարորակ լինելը։ Հետվիրահատական շրջանը ևս անցել է հարթ, առանց բարդությունների, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից առողջացումով։