Բլինքենը հայտարարել է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա։
ԱՄՆ պետքարտուղարը «Մեծ յոթնյակի» երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի։
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» վրեժխնդիր կլինեն․
«ԱՄՆ-ն չգիտի հարձակումների մեկնարկի ճշգրիտ ժամանակը, բայց դրանք կարող են սկսվել արդեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ արդեն երկուշաբթի», – ասել է Բլինքենը:
Բայց, ի տարբերություն ապրիլի 13-ին Իսրայելի վրա իրանական հարձակման, երբ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակեց մոտ 350 հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները համատեղ ջանքերով որսացին դրանց մեծ մասը, Բլինքենն ասել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կիրականացվի հարձակումը։