Իրանը հրաժարվել է մեղմել իր արձագանքը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության վերաբերյալ և մտադիր է հաշվեհարդար տեսնել Իսրայելից, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն խնդրել է իր դաշնակիցներին ազդանշան ուղարկել Իրանին՝ իրավիճակը չսրելու համար։ ԱՄՆ-ն ասել է, որ Իրանի նոր նախագահի ջանքերը՝ ուղղված արևմտյան երկրների հետ հարաբերությունների բարելավմանը, ավելի մեծ հնարավորություն կունենան, եթե Իրանը զսպվածություն ցուցաբերի: