ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ամերիկացի քաղաքացիներին իբրև ապօրինաբար կալանավորելու համար, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք ամերիկացիներին ասել ենք, որ չգնան Ռուսաստան, մենք պատժամիջոցներ սահմանեցինք՝ օգտագործելով Լևինսոնի օրենքը, և մենք դա նորից կանենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդանշաններ է ուղարկում Վաշինգտոնը Մոսկվա՝ իր հետ բերելու համար։