Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի ավելի ընդունելի թեկնածու, քան իր մրցակից Քամալա Հարիսը։
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գաղափարախոսությունը ենթադրում է մարդկության ոչնչացում։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր առողջության հետ կապված մտահոգությունների և աճող քննադատությունների ֆոնին, որոշել է չվերընտրվել և որպես իրեն փոխարինող է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: Թրամփին պաշտոնապես առաջադրել է Հանրապետական կուսակցությունը պետության ղեկավարի պաշտոնում։ Նրա հետ մեկտեղ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայոյից սենատոր Ջ.Դ.Վենսը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։