Ըստ Անալենա Բերբոկի՝ ամերիկյան հրթիռները հուսալիորեն կզսպեն Ռուսաստանին։ Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Գերմանիայում հեռահար ամերիկյան հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու համար։
«Հույսի սկզբունքը չի կարող մեզ պաշտպանել պուտինյան Ռուսաստանից»,- ասել է Անալենա Բերբոկը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի պաշտպանությունը կարող է լինել այն, որ Բեռլինն այժմ ներդրումներ է կատարում սեփական անվտանգության համար, և դա ներառում է Գերմանիայում ամերիկյան հրթիռներ տեղադրելու ծրագիրը։ Ըստ Բերբոքի՝ նման քայլերը պետք է պաշտպանեն նաև Լեհաստանը, Բալթյան երկրները և Ֆինլանդիան, որոնք ուղղակիորեն սահմանակից են Ռուսաստանին և վերջին ամիսներին փորձարկել են ռուսական հիբրիդային մեթոդները։
Տեղեկության համար՝ հուլիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ը և Գերմանիան հայտարարեցին, որ նախատեսվում է Գերմանիայի տարածքում տեղադրել ամերիկյան հեռահար հրթիռներ։ Մասնավորապես, 2026 թվականից ԱՄՆ-ը Գերմանիայում կտեղակայի SM-6 զենիթային հրթիռներ, Tomahawk թեւավոր հրթիռներ և փորձարարական հիպերձայնային զենքեր։ Tomahawk հրթիռները կարող են ոչնչացնել թիրախները 2500 կիլոմետր շառավղով։