Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցելությունն ու հանդիպումները լուսաբանող թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել Սերժ Սարգսյանի հետ կարճատև զրույցին:
«Ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ես և Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել ենք միմյանց առողջությամբ»,- հայտնել են այսօր թուրքական լրատվամիջոցները։
Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտությունից», ստորագրված Ցյուրիխյան զույգ արձանագրություններից ամիսներ անց, փաստորեն, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների համար քննարկման ենթակա որևէ այլ հարց չի մնացել, քան միմյանց առողջությամբ հետաքրքրվելը: