Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 11:37-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ն. Ղ.-ին (ծնված 1951 թ․) պատգարակով (մոտ 200 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։