Tuesday, 10 09 2024
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Գերեզմանատան մոտ վիճաբանել են, ապա հարվածել գարեջրի շշերով. կա զոհ

«Վրացական երազանքի» ադրբեջանական փորձությունը

Օգոստոսի 3-ին Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը: Այդ մասին Facebook-ի էջում գրել է նրա կինը: Սադիգովը երկու անչափահաս երեխաների հետ դուրս է եկել շենքի բակ, որտեղ բնակարան է վարձակալում, որպեսզի նրանց զբոսանքի տանի: Նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք ամրակազմ երիտասարդներ, անմիջապես ոլորել ձեռքերը, ավտոմեքենա նստացրել և տարել: Կնոջ հարցումներին ի պատասխան Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սադիգովը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա:

Հուլիսի 18-ին Թբիլիսիի օդանավակայանում վերջին պահին Սադիգովին թույլ չեն տվել, որ օդանավ նստի: Նա պատրաստվում էր մեկնել Անկարա: Պատճառն այն է, որ նրա ադրբեջանական անձնագիրը ժամկետանց է: Սադիգովը Բաքվից Թբիլիսի է տեղափոխվել 2021թ., խուսափելով հատուկ ծառայությունների և ոստիկանության հետապնդումներից և անմիջապես դիմել Վրաստանի պատկան մարմիններին՝ խնդրելով քաղաքական ապաստան: Ներկայումս Վրաստանի Միգրացիոն ծառայության՝ այդ խնդրանքը մերժելու դեմ Սադիգովի վերաքննիչ բողոքով վերջնական դատական վճիռ չկա:

Սադիգովի կինը հույս ունի, որ այդ հանգամանքը հաշվի կառնվի և ամուսնուն չեն արտահանձնի Ադրբեջանին, որտեղ նա մեղադրվում է բռնությամբ և անձի արժանապատվությունը հրապարակային նսեմացնելու սպառնալիքով դրամաշորթության մեջ: Պարզ ասած, նրան մեղադրում են, որ մի քանի պաշտոնյաների մասին տեսաձայնային նյութեր է հավաքել, ապա երրորդ անձանց միջոցով խոշոր գումարներ պահանջել՝ հակառակ դեպքում սպառնալով հրապարակել նյութեր, որ ապացուցում են նրանց ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Այդ մասին օրերս ֆեյսբուքյան գրառում է կատարել վտարանդի լրագրող Միրկադիրովը:

Ի պաշտպանություն Սադիգովի գործին ներգրավված են վրացական մի քանի ՀԿ-եր, որոնք գտնում են, որ ամոթալի կլինի, եթե վրացական դատարանը որոշի Սադիգովին արտահանձնել՝ քաջ իմանալով, որ Ադրբեջանում նրան սպասվում է երկարամյա բանտային պատիժ: Վրացի իրավապաշտպանները հիշեցնում են 2019թ. նախադեպը, երբ Վրաստանի ուժային կառույցները թույլ էին տվել, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Թբիլիսիի կենտրոնից առևանգեն և Բաքու տեղափոխեն լրագրող Աֆղան Մուխթարլիին:

Մուխթարլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, և պատիժը կրում է Շուվելյանի հատուկ ռեժիմի գաղութում: Նրա գործով Վրաստանի իրավապահ մարմինները միջազգային խիստ քննադատության են արժանացել: Եթե Սադիգովը արտահանձնվի, ապա կխախտվի Վրաստանի Միգրացիոն ծառայության որոշումը բողոքարկելու և դատական արդար վճռի հասնելու նրա իրավունքը:

Սադիգովի Ադրբեջանին արտահանձնումը լուրջ հարված կլինի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Փաստացի, նա կդիտվի որպես Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կամակատար, որն մարդուն հանձնում է մի երկրում, որտեղ շուրջ երեսուն լրագրող է կալանավորված:

Սադիգովի կինը մտադիր է դիմել Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին և խնդրել, որ ամուսնու գործը վերցնի անձնական հսկողության տակ: MeydanTV-ի Թբիլիսիի աղբյուրները, մինչդեռ, գրեթե համոզված են, որ Վրաստանի կառավարությունը «չի գնա Ալիևի հետ հարաբերությունների բարդացման և դատարանը կվճռի, որ Սադիգովի դեմ քրեական հետապնդումը բավարար է, որպեսզի նա արտահանձնվի Ադրբեջանին»:

Ի՞նչ ընթացք կունենա գործը՝ պարզ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Օրենքը պահանջում է, որպեսզի դատարանը 72 ժամում լուծի հարցը՝ Սադիգովն արտահանձնվու՞մ է, թե՞ պետք է սպասել նրա վերաքննիչ բողոքի քննությանը: Բայց այդ հարցը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի ներքաղաքական կյանքում հետևանքներ թողնելու է: «Վրացական երազանքի» նախընտրական շանսերը բարձ չեն: Աղբյուրները հայտնում են, որ կառավարությունը Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությունը շահելու համար Պատրիարքարանին Թբիլիսիի կենտրոնում 500 քմ տարածք է հատկացրել՝ մեկ լարի խորհրդանշական գումարի դիմաց: Ինչի՞ դիմաց է Սադիգովն արտահանձնվելու Բաքվին: Մառնեուլիի ադրբեջանցիների քվեների՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում