Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Անմիջապես օղակների վարժության եզրափակիչից հետո կմեկնարկի հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ պայքարի մեջ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Դավթյանը: Նրա մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին Երեւանի ժամանակով 18:25-ին: