Սևանա լիճը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ չի «ծաղկել», ինչն առաջին հերթին պայմանավորված է բարեխառն ամառվա՝ առանց ջերմաստիճանի անոմալ տատանումների գործոնով։ Այսպես, հուլիսի 30-ի դրությամբ լճի ջրի ջերմաստիճանը կազմել է 20 աստիճան (ամենաշոգ օրերին հասնելով +24-ի)։ Բացի այդ, այս տարի լճի մակարդակը 16 սմ-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից: Դրա վրա ազդել են ինտենսիվ տեղումները և լճից քիչ ջրառը։
Այս ամենը հանգեցրել է դանդաղեցման, բայց ոչ թե վերացման այն գործոնների, որոնք բերում են «ծաղկման»: