Tuesday, 17 09 2024
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. ENNHRI
Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի «չոր արդյունքը»
11:58
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մարտի 1-ի գործով մեղադրող կողմը կդիմի Հակակոռուպցիոն դատարան
Տաճարի ողնաշարն ենք բուժել, նա փառավոր տեսքով այսօր կանգնել է․ ճարտարապետ
Ավտոմեքենաներով հետապնդել են, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Մայր տաճարում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, նման ծավալի աշխատանք դեռ չի եղել․ եպիսկոպոս
11:30
Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերում
Արքեպիսկոպոսներ Տ. Արշակ Խաչատրյանի և Տ. Նաթան Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը
11:10
Խարդախության մեղադրանքով ձերբակալվել է նախկին փաստաբան Էլման Փաշաևը
Ավարտին են հասել Մայր տաճարի վերականգնողական աշխատանքները
10:50
Կենտրոնական Եվրոպայում սպասվում են ավելի շատ հեղեղումներ. զոհերի թիվը հասել է 17-ի

Ուրոգինեկոլոգիան՝ Հայաստանում նոր ձևավորվող ենթամասնագիտություն

Օգոստոսի 2-ին կայացավ «Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով»-ը՝ միավորելով հայաստանյան գինեկոլոգիական ոլորտի բժիշկներին, մանկաբարձ- գինեկոլոգներին, ուրոլոգներին, մանկաբարձուհիներին, բուժքույրերին, ֆիզիոթերապևտներին, ուսանողներին և առողջապահական ոլորտի այլ աշխատակիցներին։

Գիտաժողովը, որը կայացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի և «Հայաստանի Ուրոգինեկոլոգների ասոցիացիայի» գործակցությամբ, ոլորտային կարևոր ու հեռանկարային նպատակ է որդեգրել՝ Հայաստանում ձևավորել ուրոգինեկոլոգների մասնագիտական համայնք, շարունակական նախագծերի և թիրախային միջոցառումների շնորհիվ ապահովել մասնագիտական համայնքի կրթումը, նոր գիտելիքի և միջազգային փորձի տեղայնացումը։

Ողջույնի իր խոսքը «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանը սկսեց ողնաշարի վիրաբուժության և ուրոգինեկոլոգիայի միջև հատկանշական մի համեմատությամբ. նա պատմեց, թե ինչպես 1970-ականներին Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում բուռն վերելք ապրող ողնաշարի վիրաբուժությունը առիթ ստեղծեց մասնագիտական համայնքում բուռն բանավեճի: Արդյոք ո՞վ պետք է զբաղվի ողնաշարի վիրաբուժությամբ՝ օրթոպեդնե՞րը, ում տիրույթում էին բնածին արատները, ոսկրերը և այն բոլոր դեֆորմացիաները, որոնք շտկելու կարիք են ունենում, թե՞՝ նեյրովիրաբույժները, որոնք աշխատում են ողնուղեղի նյարդարմատների հետ։

«Այս դեբատը տևեց շուրջ 15 տարի և միայն 1985 թվականին Ամերիկայի բժշկական համայնքն առաջարկեց «ողնաշարի վիրաբույժ» նեղ մասնագիտացումը։ Դրանից հետո անցել է շուրջ 45 տարի և մեր երկրում նոր սկսել ենք դրա մասին խոսել, նոր փորձում ենք ավելացնել այն մեր նեղ մասնագիտացումների ցանկում:

Այս օրինաչափությունը շատ եմ նմանեցնում ուրոգինեկոլոգիայի՝ Հայաստանում որպես նոր ենթամասնագիտության ծնունդին, սակայն մի մեծ ու կարևոր տարբերությամբ․ ԱՄՆ-ն իր մասնագիտացումների ցանկում ուրոգինեկոլոգիան ընդգրկեց 2013 թ․-ին, և սրա մասին Երևանում սկսեցինք խոսել ընդամենը 6 տարի հետո», – նշեց Զ․Քոլոյանը՝ ընգծելով «մասնագիտական դեբատի» մեկնարկում պատվիրակության ղեկավար պրոֆեսոր Բադալյանի ջանքերն ու թիմակիցների կարևոր դերը։

Իր հերթին, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ ուրոգինեկոլոգիան շատ արագ զարգացող, միջդիսցիպլինար ուղղություն է։

«Կարևոր է, որ ներկայումս կանայք սկսել են բարձրաձայնել իրենց առողջական խնդիրների մասին, ինչը ոչ շատ նախկինում շատ ավելի հազվադեպ էր տեղի ունենում․ ուստի կարևորում եմ այս նեղ մասնագիտական թեմայի առաջընթացն ապահովող յուրաքանչյուր մասնագիտական քննարկում, միջոցառում, գինեկոլոգների և ուրոլոգների սերտ համագործակցություն, յուրաքանչյուր միջոց, որը էապես կփոխի հայ կանանց կյանքի որակը», – ասաց ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանը։

Ուրոգինեկոլոգիան բժշկության նոր ուղղություն է, որը զբաղվում է կանանց գինեկոլոգիական և ուրոլոգիական խնդիրների լուծմամբ մեկ մասնագետի՝ ուրոգինեկոլոգի կողմից։ Մասնագետները նշում են, որ ուրոգինեկոլոգիայի միջազգային մոտեցման հիմնական ու ամենամեծ առավելությունն է՝ կոնսերվատիվ, ոչ վիրահատական բուժմանը տրվող նախապատվությունը։ Իսկ վիրահատությունը դիտարկվում է որպես ծայրահեղ միջամտություն՝ որպես ամենածանր դեպքերի լուծում։

«Հայաստանում ուրոգինեկոլոգիայի ենթամասնագիտությունը նոր է զարգանում․ գինեկոլոգիայի ոլորտում դրա անհրաժեշտությունը մենք բացահայտեցինք 2019 թ․-ին, երբ Հայաստանի մարզերում հետազոտություն էինք անցկացնում փոքր կոնքի օրգանների իջեցումներ ունեցող կանանց շրջանում», – պատմում է ուրոգինեկոլոգ, Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավարը և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական թիմի ֆելոուշիփ կրթական ծրագրի մենթոր Սամվել Բադալյանը։

Ըստ նրա խոսքերի՝ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այն բուժառուները, ովքեր չեն դիմել վիրահատության ավելի լավ վիճակում են գտնվում, քան այն կանայք, ովքեր անցել են որոշակի վիրահատական միջամտություններ։

«Սա բերեց մեզ այն մտքի, որ Հայաստանում այս մասնագիտացման կարիքը կա, և ֆելոուշիփ սկսեցինք «Ուիգմոր»-ի ուրոգինեկոլոգիական թիմի հետ։ Այսօր «Ուիգմոր»-ն այն առաջամարտիկներից է, որն ունի ուրոգինեկոլոգիայի բաժանմունք, և մասնագետների մի թիմ, ովքեր ոչ միայն զբաղվում են հենց ուրոգինեկոլոգիական խնդիրների՝ անմիզապահության և փոքր կոնքի օրգանների իջեցման լուծումներով, այլև կիրառում են միջազգային մոտեցումների առաջադեմ եղանակները. այն է՝ կոնսերվատիվ, ոչ վիրահատական բուժմանը տրվող նախապատվությունը», – պատմում է Ս․Բադալյանը։

Իր հերթին «Ուիգմոր»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյանը նշում է, որ գիտաժողովի խոսնակների միջազգային կազմը ուրոգինեկոլոգների լավագույն մասնագետներից կազմված պատվիրակություն է, որի անդամները «Ուիգմոր»-ի ուրոգինեկոլոգիայի թիմի հետ կանոնավոր մենթորական գործակցություն են իրականացնում և պարբերաբար այցելում Հայաստանը, վիրահատություններ իրականացնում «Ուիգմոր»-ի թիմի հետ համատեղ։

«Այս գիտաժողովի նպատակն է Հայաստանի մեր մասնագիտական համայնքի՝ բոլոր գործող մասնագետների հետ կիսել միջազգային այն լավագույն փորձը, որը ձեռք ենք բերել մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Ներկայացնել մասնագիտական համայնքին կանանց կոնքի օրգանների խնդիրների ախտորոշման, կոնսերվատիվ բուժման ժամանակակից միջազգային մոտեցումները, ինչպես նաև կատարվող նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտությունները», – նշում է Զ․Գրիգորյանը։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի ուրոգինեկոլոգները նաև հատուկ վկայականներ ստացան միջազգային ֆելոուշիփը հաջողությամբ ավարտելու մասին, իսկ գիտաժողովի մասնակիցները տեղեկացան՝

● փոքր կոնքի օրգանների խնդիրների գնահատման և ախտորոշման մոտեցումներին,

● անմիզապահության բուժման աշխարհում առավել ընդունված կիրառվող եղանակներին,

● ուրգենտ անմիզապահության և հիպերակտիվ միզապարկի ախտորոշման և բուժման եղանակներին,

● փոքր կոնքի օրգանների վերակառուղուցողական վիրահատությունների հնարավոր

բարդություններին և այդ բարդությունների վարմանը,

● ծանոթացան ժամանակակից լապարասկոպիկ մեթոդներին, որոնց ներդրումը կօգնի նվազագույն ինվազիվություն պարունակող վիրահատական միջամտության կիրառմամբ հասնել բուժական նպատակներին։

Գիտաժողովի կազմակերպիչները նշում են, որ մասնակից բուժաշխատողների գիտելիքների բարելավումը նպատակ ունի ավելի արդյունավետ և անվտանգ դարձնել կանանց տրամադրվող բուժօգնությունը Հայաստանում։

Դասընթացին ներկայացվելիք նյութերը հիմնված են ԱՀԿ երաշխավորությունների ու հանձնարարականների, ինչպես նաև ապացուցողական բժշկության հիմնարար դրույթների վրա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում