Tuesday, 10 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Ո՞վ է Ադրբեջանի հետ խոսում վերջնագրով ու թելադրանքով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը օգոստոսի 3-ին ելույթ ունենալով այդ երկրի ՊՆ կոլեգիայի նիստում, հայտարարել է, որ բանակը պետք է միշտ պահի իր մարտունակությունը եւ պատրաստ լինի պատասխանել ցանկացած սադրանքի, «որպեսզի ոչ ոք իրենց հետ չկարողանա խոսել վերջնագրի եւ թելադրանքի լեզվով»: Հետաքրրքիր է, այդ ո՞վ է Բաքվի հետ խոսում թելադրանքի եւ վերջնագրի լեզվով, ինչպես ակնարկում է Հասանովը: Այն, որ Ադրբեջանն ինքն է այդ լեզվով խոսում արդեն մի քանի տարի, բավականին բացահայտ է:

Ադրբեջանն այդ լեզվով խոսում է Հայաստանի հետ, իրականացնելով շանտաժի քաղաքականություն եւ փորձելով կորզել այդ կերպ քաղաքական զիջումներ: Բայց, որ ինչ որ մեկը թելադրանքի ու վերջնագրի լեզվով խոսի Ադրբեջանի հետ, կարծես թե նկատելի չէ: Թե՞ դա տեղի է ունենում այսպես ասած սենյակներում, ինչպես մի անգամ 2016-ին Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը: Հայ հանրության մեջ առ այսօր այդ հայտարարությունը քննարկումների ու ներքաղաքական բանավեճերի առարկա է: Ներկայիս իշխանության ընդդիմախոս նախկին իշխանության ներկայացուցիչները բերելով այդ փաստարկը փորձում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է, ասելով, թե իրականում ոչ ոք պատրաստ չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս: Սակայն, իրողությունների տրամաբանությունը քիչ հավաստի է դարձնում, թե Ալիեւը եղել է այդպիսի ճնշման տակ:

Դա բոլորովին չի նշանակում, թե հավաստի է դառնում Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանության այն պնդումը, թե Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանը ճանաչել էր վաղուց՝ 2018-ից առաջ: Այդ հայտարարությունը պարզապես պրոգանդիստական հնարք է, ոչ ավելի: Բայց, թերեւս պրոպագանդիստական հնարք է նաեւ Ալիեւի հայտարարությունը, ցույց տալ հանրությանը, թե ինքն այնքան հերոսական ղեկավար է, որ չի ընկրկում Արցախը ճանաչելու միջազգային ճնշման առաջ: Գործնականում, այդօրինակ հնարքների ներքո Ադրբեջանը պատրաստվում էր միջազգային հանրության լռության պայմաններում պատերազմ սանձազերծել Արցախի դեմ՝ այն ամբողջությամբ օկուպացնելու նպատակով, խաղալով հենց միջազգային դերակատարների օրեցօր ուժգնացող շահերի բախման վրա:

Այժմ, երբ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ըստ էության կրկնում է «հնարքը», ցույց տալով, թե ինչ որ մեկը Բաքվի հետ խոսում է վերջնագրի ու թելադրանքի լեզվով, բայց իրենք ամուր են ու թույլ չեն տա դա՝ այդ թվում բանակի մարտունակությամբ, պետք է թերեւս ավելի հավանական համարել այն, որ Ադրբեջանը ոչ թե ինչ որ վերջնագրի է դիմակայում, այլ ինքն է պատրաստվում ինչ որ սադրանքի: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Մերձավոր Արեւելքը հերթական անգամ հայտնվել է պատերազմի «կարմիր եզրագծին»: Ադրբեջանի ագրեսիայի միջավայրային սնուցման աղբյուրը մշտապես եղել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում