Monday, 09 09 2024
Հայտնաբերվել է գործարարի դի
Կիեւը «սառեցնում է» Թբիլիսիի հետ հարաբերությունները
Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դիվանագետի հետկանչումը կապված է լվացքի մեքենաների ձեռքբերման հետ
Մենք մեր կուսակցական դրոշները խոնարհում ենք, որպեսզի բարձրանա Հայաստանի դրոշը․ Արման Բաբաջանյան
Այսօրվա պատերազմը՝ գաղափարի պատերազմ է, գաղափարի ընտրության պատերազմ է․ Արամ Զ․ Սարգսյան
Այս նախաձեռնությունը միտված է ներքին ժողովրդավարական օրակարգի կայացմանը․ Լուսինե Հակոբյան
Շրջադարձային բացահայտում զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու վարույթով
Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ հիմնված է մարդատյացության վրա
«Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին». Տոկաև
Ռուս-իրանական հակադրությունը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Կորեայի ձորի բարդույթը պետք է հաղթահարվի

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

«10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այս ոճրագործությունը ցեղասպանություն էր, որը տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առջև, և որի ընթացքում թիրախավորվեցին ոչ միայն մարդկային համայնքները, այլ նաև վերջիններիս ինքնության մաս կազմող պատմամշակութային ժառանգությունը՝ ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին այդ համայնքների քաղաքակրթական ներկայության մասին վկայող սրբավայրերն ու հուշարձանները: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այս ծանր հանցանքների մասին, և աշխարհում առաջին երկրներից էր, ով դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունները՝ դրանք ճանաչելով որպես ցեղասպանություն:

Զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար` բարոյական մի պարտավորություն, որ բխում է մեր սեփական պատմությունից և հայ ժողովրդի վերապրած փորձառությունից: Մենք հաստատակամ ենք շարունակելու այս ուղղությամբ հետևողական ջանքերը: Դրանց դրսևորումներից են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնվող բանաձևերը, որոնցից վերջինը՝ «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ, այս տարվա ապրիլին միաձայն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Այս բանաձևերը գործողության կոչեր են, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը, որպեսզի նման հանցանքներն այլևս չկրկնվեն: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլին Հայաստանն Իրաքից հետո դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը որոշում կայացրեց օգոստոսի 3-ը պաշտոնապես հռչակել որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր: Երևանի սրտում տեղակայված է Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը: Այս ամենն արտացոլում է մեր խորը հարգանքն ու կարեկցանքը բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ, ում զավակները Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ են՝ իրենց ջանքերով մեծապես նպաստելով Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին: Սինջարի եզդի բնակչության ցեղասպանությունը դատապարելով և անմեղ զոհերի հիշատակը վառ պահելով՝ մենք մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին և, իրապես, միջազգային ողջ հանրությանը, որպեսզի աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս իր կրոնի, լեզվի, մշակույթի կամ ինքնության համար չբնաջնջվի»:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1197000

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում