ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է բանավիճել փոխնախագահ Կամալա Հարիսի հետ սեպտեմբերի 4-ին Fox News-ում:
Եթե դա տեղի ունենա, դա կլինի երկրորդ նախագահական բանավեճն այս ընտրական փուլում, և առաջինը՝ Թրամփի և դեմոկրատ նոր թեկնածուի միջև:
Թրամփը նշել է, որ բանավեճը պետք է տեղի ունենա Փենսիլվանիայում, գրում է New York Times-ը։
Fox News-ի հաղորդավարներ Բրետ Բայերը և Մարթա ՄաքՔալումը կլինեն բանավեճի մոդերատորները:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Հարրիսը համաձայնել է բանավեճին և դրա պայմաններին: Նրա քարոզարշավի ներկայացուցիչները չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին: Fox News-ի խոսնակը նույնպես չի պատասխանել հարցերին։
Թրամփը հայտարարել է նաև, որ բանավեճը տեղի կունենա ուղիղ եթերում։