Tuesday, 17 09 2024
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. ENNHRI
Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի «չոր արդյունքը»
11:58
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մարտի 1-ի գործով մեղադրող կողմը կդիմի Հակակոռուպցիոն դատարան
Տաճարի ողնաշարն ենք բուժել, նա փառավոր տեսքով այսօր կանգնել է․ ճարտարապետ
Ավտոմեքենաներով հետապնդել են, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Մայր տաճարում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, նման ծավալի աշխատանք դեռ չի եղել․ եպիսկոպոս

Միջազգային օլիմպիական շարժման ամոթն ու խայտառակությունը

Վերնագիրն ընթերցելուց հետո, շատերը կկարծեն, որ այս մեկնաբանության թեման Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ընթացքում արդեն բավականին աղմկոտ դարձած պատմություններն են՝ գենդերային թեմաների, օլիմպիադայի բացման գեղարվեստական միջոցառման աղմկահարույց դրվագների եւ այլնի վերաբերյալ: Ոչ, ՄՕԿ ամոթն ու խայտառակությունն այլ է, մասնավորապես այն, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ադրբեջանից ներողություն է խնդրել Ֆրանս 2 հեռուստաալիքի մեկնաբանի արտահայտությունների համար, որ մեկնաբանն արել է հեռուստաընկերության եթերում՝ օլիմպիադայի բացման արարողությունը մեկնաբանելիս: Հիշեցնեմ, որ հայկական պատվիրակության երթի ժամանակ մեկնաբանը օգտագործել է «մեր հայ բարեկամները» արտահայտությունը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հետ կատարված բռնությունն ու էթննիկ զտումը:

Այլ կերպ ասած, ֆրանսիացի մեկնաբանը ընդամենը արձանագրել է այն, ինչ եղել է, կատարվել աշխարհի աչքի առաջ՝ ավելի քան երեք տարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված հետեւողական ագրեսիա, ընդ որում թե ռազմական ուժի, թե նաեւ այսպես ասած հակամարդկային այլ գործիքների, մասնավորապես տոտալ բլոկադայի կիրառումով: Ադրբեջանին բնականաբար դուր չի եկել ֆրանսիացի մեկնաբանի արտահայտությունը: Դե, դա Ադրբեջանի գործն է, Բաքվին բնականաբար դուր չի գա, երբ իրերը կոչվեն իրենց անունով: Բայց, ամոթ ու խայտառակություն է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրում Ադրբեջանից այն բանի համար, որ ֆրանսիացի մեկնաբանը իրերը կոչել է իրենց անունով:

Ներողություն է խնդրում մի երկրից, որը ռազմական ագրեասիայի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, ենթարկել նրանց տոտալ բլոկադայի՝ ըստ էության հասցնելով իրավիճակը մարդասիրական աղետի, եւ հետո դարձյալ ռազական ագրեսիայով էթնիկ զտման ենթարկել Արցախը: Որեւէ մեկը Միջազգային օլիմպիական կոմիտեից չի ակնկալում, որ հնչեն այդ իրողությունները դատապարտող հայտարարություններ: Ավելին, Հայաստանի հանրապետությունը ՄՕԿ առաջ հարց էլլ չի բարձրացրել՝ օլիմպիական շարժմանը ոչ հարիր պետական քաղաքականության համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի հանդեպ: Թե ինչու Հայաստանը չի բարձրացրել այդպիսի հարց, այլ խոսակցության նյութ է: Բայց, երբ ՄՕԿ պաշտոնապես ներողություն է խնդրում ավելի քան 120 հազար մարդու հանդեպ բառի բուն իմաստով ահաբեկչական քաղաքականություն վարած երկրից այն բանի համար, որ ֆրանսիացի մեկնաբանը պարզապես արձանագրել է այդ փաստը՝ ընդ որում զգալիորեն ավելի մեղմ ու զուսպ բնորոշմամբ, դա, դարձյալ մեղմ բնորոշմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ամոթն է ու խայտառակությունը:

Դա ցույց է տալիս, թե որքան է ՄՕԿ-ը գտնվում քաղաքական կաղապարների ազդեցության ներքո, իր վարքագիծը համապատասխանեցնելով այսպես ասած միջազգային քաղաքական տրենդներին: Ի դեպ, դրա վկայություն էր նաեւ ՄՕԿ լղոզված ու անդեմ պատասխանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կոչին, որը կազմակերպությանը կոչ էր արել օլիմպիական շարժման ներուժն օգտագործել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին ու պատանդներին ազատ արձակելու գործին նպաստելու համար: ՄՕԿ պատասխանել էր, թե չի զբաղվում քաղաքականությամբ: Չգիտես ինչու, նույնը չի պատասխանել Ադրբեջանին, հիշեցնելով, որ Ֆրանս 2 հեռուստաընկերությունն ու դրա մեկնաբանը ՄՕԿ անդամ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում