Monday, 09 09 2024
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Կորեայի ձորի բարդույթը պետք է հաղթահարվի
12:50
Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ պատերազմի դուռը միշտ կիսաբաց մնա
12:30
Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ
Միջանցքի վերահսկողության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը
12:10
«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում
Իրանի զայրույթը՝ հայկական հնարավորություն
11:59
Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը
«Սա պատերազմ էր ՀՀ պետականության դեմ. այս փաստը անհերքելի է արմատացած Դաշնակցության շրջաբերականում»
ՀՀ կառավարությունը հաստատուն քայլերով առաջ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով․ Եղոյան
Եթե Երևանի ավագանին կայացրել է որոշում, ապա այդ որոշումը պարտադիր է բոլորի համար․ Տիգրան Ավինյան
Դադարեք ՀՀ-ի դեմ սուտ վկայություններ տալ․ մի հոգի՝ Շահրամանյն ազգանունով, արդեն դա արել է
«Կինը պրոբլեմ չի, պրոբլեմը՝ աշխատակիցն է»․ Գեղամ Նազարյանի նախագիծն օրակարգ չմտավ

Ուշագրավ նշանակում Իրանում. սկանդալային ձայնագրության հետագիծը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադդ Զարիֆին նշանակել է իր օգնական: Զարիֆը արտգործնախարար էր ռեֆորմիստական թեւի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման շրջանում՝ 2013-2021 թվականներին: Զարիֆի պաշտոնավարումը ըստ էության նշանավորված է երկու հանգամանքով: Մեկը Իրանի եւ Վեցյակի միջեւ միջուային գործարքն է, իսկ մյուսը՝ նրա աղմկոտ հարցազրույցը Iran International հեռուստաալիքին, որն ինչպես հայտնի է գրանցված է եւ գործում է Լոնդոնում, նաեւ գործում է Վաշինգտոնում:

2021 թվականի ապրիլին՝ Հասան Ռոհանիի պաշտոնավարման, այսինքն նաեւ Զարիֆի պաշտոնավարման եզրագծին հրապարակված այդ հարցազրույցում Զարիֆը դժգոհում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքորոշումներից, նաեւ քննադատել էր 2020 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի որոշումով Բաղդադում սպանված գեներալ Սուլեյմանիի գործունեությունից, դա համարել էր հաճախ Իրանի շահերին հակասողԼ Զարիֆը նաեւ նշել էր, որ Իրանի եւ Վեցյակի գործարքին դեմ էր Ռուսաստանը եւ ՌԴ արտգործնախարար Լավրովը փորձել է խանգարել դրան:

Ինքը Զարիֆը հայտարարել էր, որ այդ խոսակցությունը հարցազրույց չէր, այլ դիվանագետների եւ զինվորականների աշշխատանքի համակարգվածության անհրաժեշտության մասին զրույց, որը ենթակա չէր հրապարակման: Իրանի այդ ժամանակ նախագահ Ռոհանին հայտնել էր, որ զրույցի արտահոսքը հարված էր այդ ժամանակ Վիեննայում ընթացող բանակցությանը, որը միտված էր Միջուկային գործարքի վերականգնմանը:

Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ո՞վ էր պատասխանատու արտահոսքի համար, որն անկասկած բոլորովին «շարքային» միջադեպ չէր: Ի դեպ, արժե նկատել, որ Iran International լոնդոնյան իրանալեզու հեռուստաալիքն էր նաեւ հրապարակել տեղեկություն, իբրեւ թե կես միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի հայ-իրանական գործարքի մասին, որը հերքեցին թե Երեւանը, թե Թեհրանը: վերադառնալով Զարիֆի նշանակմանը, եւ հաշվի առնելով սկանդալային ձայնագրության հետագիծը, արդյո՞ք Մասուդ Փեզեշկիանը նրան նշանակելով օգնական, մարտահրավեր է նետում Հեղափոխության պահապանների կորպուսին՝ որին կոշտ քննադատել էր Զարիֆը իր հայտնի հարցազրույցում:

Թե՞ Փեզեշկիանն այդ կերպ ավելի շուտ փորձում է այսպես ասած բարեհաճ տոնայնություն ձեւավորել արեւմտյան խաղացողների մոտ, ինչին դեմ չի լինի Իրանի կառավարող համակարգն ընդհանուր առմամբ՝ գերագույն հոգեւոր առաջնորդի գլխավորությամբ, հաշվի առնելով Իրանի շուրջ բարդ իրավիճակն ու գոյություն ունեցող մարտահրավերները: Հատկանշական է, որ Մասուդ Փեզեշկիանի նշանակումը հաջորդում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնոր Իսմայիլ Հանիայի Թեհրանում կատարված սպանությանը, ինչը անշուշտ ռեգիոնալ մասշտաբի պատահար է եւ կունենա թե ներիրանյան, թե ռեգիոնալ ազդեցություն:

Իհարկե հնարավոր է, որ «կապը» զուտ ժամանակագրական է եւ այսպես, թե այնպես, Փեզեշկիանը երդմնակալության արարողությունից հետո կատարելու էր իր այսպես ասաշ թիմի կադրային նշանակումները: Բայց այդուհանդերձ հարց է՝ իսկ հնարավո՞ր է, որ սպանության հանգամանքը նրան «թույլ է տվել» այսպես ասած վերադարձնել Զարիֆին, եթե ոչ արտաքին գործերի նախարարի, ապա գոնե իր օգնականի պաշտոնին: Արտգործնախարարի պաշտոնի համար առավել հավանական է դիտարկվում Աբաս Արագչիի նշանակումը, որը Զարիֆի տեղակալն էր նրա արտգործնախարար եղած շրջանում: Թեեւ, Իրանի շուրջ զարգացումները արդեն տեւական ժամանակ լի են տարբեր անակնկալներով եւ անգամ Փեզեշկիանի ընտրությունն ինքնին դիտվեց որոշակի անակնկալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում