Չնայած երևանյան ակումբը 4 խաղում 4 պարտություն կրեց, բայց կշարունակի պայքարը Եվրագավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: Դա պարզ դարձավ երեկ կայացած «Դինամո»-«Պետրոլինա» հանդիպումից հետո, որում մոսկվացիները հաղթեցին խոշոր՝ 105:50 հաշով: Հիշեցնենք, որ այս տարվա Եվրագավաթի խաղարկության խմբային փուլի 36 մասնակիցներից 32-ը պետք է պայքարը շարունակեն հաջորդ փուլում: Եվ քանի որ 31-րդ տեղում ընթացող «Հատիս»-ին կարող էին շրջանցել միայն կիպրոսյան «Պետրոլինա»-ն ու ռումինական «Կրայովան», իսկ կիպրոսյան ակումբը վերջին խաղում պարտվելուց հետո ետ մնաց «Հատիս»-ից, ապա անկախ ռումինական ակումբի վերջին խաղից՝ Երևանի «Հատիս»-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ: