Իսրայելական NEWSru-ի փոխանցմամբ, CNN-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի զինվորական հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենը եւ նրա տեղակալ Այման Ալ-Զավահիրին ապրում են Պակիստանի հյուսիս-արեւելքում` համեմատաբար հարմարավետ պայմաններում:
«Ալ-Ղաիդայի եւ ոչ մի առաջնորդ քարանձավում չի ապրում»,- ասել է նա: Ըստ այդ աղբյուրի` ահաբեկիչների պարագլուխներն ապրում են պակիստանյան Քուրամ հովտում, տեղի բնակչության եւ իրենց կողմնակիցների պաշտպանության ներքո: Սակայն այս տեղեկությունները թույլ չեն տալիս ձերբակալել ահաբեկիչներին, քանի որ խոսքը դժվար անցանելի, մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքի մասին է: Պակիստանում է գտնվում նաեւ թալիբների առաջնորդ մոլլա Մոհամմադ Օմարը: