Saturday, 14 09 2024
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը

Եթե վաղը պատերազմ է

«Նյու-Յորք թայմսը»՝ հղելով իրանցի երեք պաշտոնյայի, գրում է, որ հուլիսի 31-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին գումարել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ եւ կարգադրել Իսրայելին ուղղակի հարված հասցնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսնայիլ Հանիայի սպանության: Ըստ թերթի, իրանցի պաշտոնյաները խնդրել են իրենց անունները չբացահայտել, քանի որ այդ մասին հրապարակային խոսելու իրավունք չունեն:

ԱՄՆ-Իրան հարաբերությունների գրեթե չգոյության նկատառմամբ այս տեղեկատվությունը թողնում է ամերիկյան հետախուզական ծառայություններից կազմակերպված արտահոսքի տպավորություն, որի ճշմարտացիությունը, սակայն, կասկածի տեղ չի թողնում, երբ համադրվում է այլ հոսքերի հետ: «Նեզավիսիմայա գազետան» իր հերթին հղում է Քաթարի դիվանագիտական աղբյուրին, որ գրեթե զրոյական է գնահատել Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ հայտնել բանակցությունների ընդհատման մասին:

Հուլիսի 31-ի ուշ երեկոյան Իսրայելի կառավարության պաշտոնական կայքը տարածել է վարչապետ Նաթանյահուի՝ իսրայելական ժողովրդին հղած ուղերձը: Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի պատասխանատու է հայտարարել Իրանին, թվարկել վերջին մի քանի օրերին սպանված պաղեստինցի ռազմական գործիչներին, ինչից պարզորոշ հասկացվում է, որ Իսրայելն ստանձնում է նաեւ Հանիայի սպանության պատասխանատվությունը:

Մահ բոլորին, որ սպանում են մեր կանանց եւ երեխաներին, մահ բոլորին, որ տառապանք են պատճառում մեր քաղաքացիներին,-ասել է Իսրայելի վարչապետը եւ քաղաքացիներին նախազգուշացրել, որ սպասվում են ավելի ծանր օրեր: Նաթանյահուն միաժամանակ սուր քննադատության է ենթարկել ներքին ընդդիմախոսներին եւ վճռականապես պնդել, որ չնայած հնչող կոչերին՝ պատերազմը շարունակվելու է մինչեւ հաղթական ավարտ:

Նաթանյահուն, ըստ էության, ընդունել է Իրանի մարտահրավերը եւ անուղղակի հայտարարել մոտալուտ պատերազմի մասին: Որոշ աղբյուրները հայտնում են, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը քննարկել է Իսրայելին հարվածներ հասցնելու երկու տարբերակ՝ իր կամ տարածաշրջանում դաշնակից որեւէ երկրի, կամ երկրների տարածքից: Ըստ աղբյուրների, Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Եմենի հուսիները:

Հանիայի սպանությամբ Գազայում հրադադարի բանակցությունները ձախողվել են, իսկ Իրանը եւ Իսրայելը պատրաստվում են փոխադարձ հրթիռային հարվածների: Երկու երկրները ցամաքային սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնալիքը, իսկ «Հեզբոլլահը» միանա, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կգրոհի առնվազն Լիբանանի հարավը:

Բայց, թվում է, Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի խնդիրը կախված է նրանից, թե կողմերից ո՞րն է մյուսին ցավոտ հարվածներ հասցնելում ավելի շահագրգռված: Իրա՞նն է համարում, որ եկել է «սիոնիստական ռեժիմի տապալման» ժամանակը, թե՞ Իսրայելն է վստահ, որ կարող է «կործանել մոլլապետությունը»:

Բայց այդ հարցը Թեհրանը կամ Թել-Ավի՞վն է որոշում, թե՞ զորեղ ուժերը, որ, ամենայն հավանականությամբ, արդեն հաշվարկած ունեն, թե ինչ են անելու, եթե Մերձավոր Արեւելքում «վաղը պատերազմ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում