Հայաստանցիներն այսօր հնարավորություն ունեն գնել, օգտագործել «Արտադրված է Բելառուսում» պիտակով բազմաթիվ ապրանքներ: Մենք կարող ենք մեր քիմքը շոյել բելառուսական կաթով, կարագով, կաթնային մածուկներով, ածիկով, պատրաստի կամ պահածոյացված ձկնատեսակներով, բնակարանները կահավորել բելառուսական կահույքով փայտատաշեղային սալիկներով:
«Վերջին տարիներին հայ-բելառուսական քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական հարաբերությունները կայունանում են: Առևտրա-տնտեսական հարաբերությունների դինամիկան վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,-վստահ է Հայաստանում Բելառուսի դեսպան Ս.Սուխորենկոն: