Monday, 09 09 2024
Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ հիմնված է մարդատյացության վրա
«Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին». Տոկաև
Ռուս-իրանական հակադրությունը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Կորեայի ձորի բարդույթը պետք է հաղթահարվի
12:50
Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ պատերազմի դուռը միշտ կիսաբաց մնա
12:30
Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ
Միջանցքի վերահսկողության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը
12:10
«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում
Իրանի զայրույթը՝ հայկական հնարավորություն
11:59
Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը

Հաջորդ համերգները Իջևանում ու Եղեգնաձորում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։ Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջևանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սևակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաև ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։

Հանրային հեռուստաընկերությունը «Ֆեստիվառի» նախագիծն իրականացնելու համար 180 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի և նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ ևս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7մլն 950 հազար դրամ է հատկացվել։

Երգիչ Թաթայի մենահամերգը շաբաթ օրը Գյումրի էր «տարել» ինչպես հանրային շատ դեմքերի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դե իսկ Գյումրու ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանն էլ «Ֆեստիվառի» հաշվին որոշել էին դիվիդենդներ հավաքել Նիկոլ Փաշինյանի առջև. նրանք շարքով հերթ էին կանգնել՝ վարչապետին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու հնարավորությունը բաց չթողնելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում