Ամերիկյան դիվանագիտական նամակագրության փաստաթղթերի արտահոսքը չի կատարվել ԱՄՆ պետքարտուղարության մեղքով և պետքարտուղարության կառուցվածքում, այլ կառավարական կառուցվածքների փոխգործողության համակարգի անկատարության պատճառով է եղել. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝
ըստ Vesti.ru-ի։ «Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Ես կարող եմ ասել, որ փաստաթղթերի բացահայտումը, որը հանցագործություն է, տեղի է ունեցել ոչ թե պետքարտուղարության, այլ մեր կառավարության կառուցվածքում։ Մենք ցավում ենք դրա համար և արդեն իսկ որոշակի քայլեր ենք ձեռնարկել, ինչպես նաև կշարունակենք վերանայել կենսականորեն անհրաժեշտ տեղեկությունների անվտանգության ապահովման համակարգը և ամեն ինչ կանեք՝ դրա կրկնությունը կանխելու համար»,- Վաշինգտոնում օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը նշել է Քրոուլին։