Saturday, 14 09 2024
15:15
Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փրկարար ծառայությունը՝ Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ-ի մասին
14:45
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար այս պահին քիչ տեղ կա
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն

Նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ «Հայաստանի մասին» պայմանագիրն է

Հուլիսի 24-ին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը Հայաստանի վերաբերյալ «մտահոգություն է հայտնել» Ուկրաինայի հարցում «հատուկ ռազմական գործողության կամ բանակցությունների միջոցով առաջադրված խնդիրների լուծման» անհրաժեշտության համատեքստում: Այդ վերջնագիրը ՌԴ նախագահ Պուտինը հնչեցրել է հունիսի 14-ին՝ Ուկրաինայում խաղաղության միջազգային խորհրդաժողովի բացման նախօրեին:

Որքան էլ փորձենք հաղթահարել դավադրապաշտության սինդրոմը, փաստն անտեսել հնարավոր չէ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի դեմ «ինքնապաշտպանության իրավունքով պրեվենտիվ հարվածներ հասցնելու» սպառնալիք հնչեցրել է Պեսկովի հիշյալ հայտարարությունից մեկ օր անց:

Ընդ որում, տեքստում աչքի է զարնում մի շատ էական հանգամանք. Հայաստանին սպառազինություններ վաճառող միակ երկիր նշվում է Ֆրանսիան, ընդգծվում են հայ-ամերիկյան զորավարժությունները և ԵՄ կողմից հայկական զինուժին ցուցաբերվելիք ֆինանսական, ըստ էության, աննշան օգնությունը: Հնդկաստանի մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ այդ տեքստը հեղինակվել է ոչ միայն Բաքվում:

Այլապես Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը ֆրանսիական հրետանային համակարգ է ձեռք բերում, թե՞ հնդկական հրթիռ կամ ՀՕՊ միջոցներ: Սլաքն ուղղված է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության դեմ, որի «տարածաշրջանում գործունեության հարցը» հուլիսի 23-ին Մոսկվան և Բաքուն քննարկել են փոխարտգործնախարարների մակարդակով, ինչի առթիվ ենթադրել էինք, որ պաշտոնական հաղորդագրությունը միայն այսբերգի վերջրյան մասն է:

Նիկոլ Փաշինյանն, անկասկած, ճիշտ է, երբ ասում է, որ քառասունչորսօրյա պատերազմը «Հայաստանի համար էր»: Դա իրավիճակն ամբողջ խորքով և լայնքով գնահատելու անհրաժեշտ պայման է, որին պետք է, թերևս, հաջորդի հարցը՝ «Իսկ Ալիևի դիվանագիտական պատերազմն ինչի՞ համար է»: Եթե այս հարցի պատասխանը չունենք կամ չենք ուզում հրապարակայնացնել, ապա ստացվում է, որ Հայաստանը վերադառնում է 2016-20 թվականների «կամուրկացի ռեժիմին»:

Դա չափազանց մեծ շռայլություն է: Եվ, գուցե, փորձագետները, վերլուծաբանները, ոչ ինստիտուցիոնալ ընդդիմությունը պիտի համարձակություն ունենան և ձևակերպեն, որ Ալիևի նպատակը, որը բացահայտորեն կոռեկտվում է Մոսկվայի աշխարհաքաղաքական ծրագրավորմամբ, մեկն է՝ հասնել նրան, որ Կովկասում խաղաղություն հաստատվի ոչ թե հայ-ադրբեջանական, Երևան-Բաքու, այլ՝ «Հայաստանի մասին» պայմանագրով:

Այստեղ արդեն «պրեվենտիվ հարվածի» սպառնալիքը զուտ ձևական առումով է ադրբեջանական: Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահին և ուղևորվել Սանկտ-Պետերբուրգ, որտեղից Բելառուսի նախագահի հետ մեկնել է Կարելիա և փակ հանդիպում սկսել: Ի՞նչ է կանխատեսվում, եթե նույն օրը Էրդողանն ԱԽ նիստ է հրավիրել՝ օրակարգում դնելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:

Բաքուն փաստացի Արևմուտքին սպառնում է Կովկասում նրա դեմ երկրորդ ճակատ բացել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից է մնում կամ մնալու՞ է: Արևմուտքն ի վերջո Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակներ գործի՞ կդնի: Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման ռեսուրս ունի՞: Մի իրողություն պետք է ընդունել. մտավարժանքների տեղ այլևս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում