Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

ԱՄՆ-ն և Իրաքը մոտ են հանրապետությունից կոալիցիայի զորքերի դուրսբերման համաձայնությանը. The National

Վաշինգտոնը և Բաղդադը մոտ են Իրաքի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնելուն։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը։«Այժմ նրանք գտնվում են համաձայնագրի կնքման վերջին փուլում», – հրատարակությանը հայտնել է Վաշինգտոնի բանակցություններում Իրաքի պատվիրակության անդամ Ջավադ ալ Բուլանին։ Նա հավելել է, որ երկու կողմերի մոտ էլ այն «տպավորությունն է ստեղծվել, որ այդ զորքերի առաքելությունը մոտենում է ավարտին»։Ըստ Իրաքի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության՝ Բաղդադն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել սկսել կոալիցիոն առաքելության շրջանակներում Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը։ Միջազգային և ամերիկյան ուժերի մի մասը կմնա արաբական հանրապետության տարածքում՝ անվտանգության շուրջ նոր համաձայնագրերին համապատասխան։ Երկրում մնացող զորակազմի խնդիրներից մեկը կարող է լինել Իրաքի ուժային կառույցների վերապատրաստումը։

Դրա հետ մեկտեղ, ըստ The National-ի զրուցակիցների, տարաձայնությունների առարկա է մնում կոալիցիոն զորքերի առկայությունն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի Ալ Հարիր ավիաբազայում։ ԱՄՆ-ն պնդում է, որ դրանց ներկայությունն այնտեղ  անհրաժեշտ է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի դեմ գործողությունների համակարգման համար։ Իրենց հերթին, Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ իրենք դրան չէին համաձայնել 2014 թվականին, երբ միջազգային կոալիցիայի զորակազմը տեղակայվեց Իրաքում։2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել է բանաձև՝ հանրապետությունից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման պահանջով։ 2021 թվականի մարտին Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրում ամերիկյան զորքերի թվաքանակը չի գերազանցում 2500-ը։

2021 թվականի դեկտեմբերի 22-ին Իրաքի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ միջազգային կոալիցիան ավարտել է հանրապետության տարածքից իր զորքերի դուրսբերման գործողությունը, բայց պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդականների մակարդակով։Փետրվարին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլն ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերն անվանել է ապակայունացնող գործոն։ Նա ընդգծել է, որ Բաղդադն ստիպված է ամենալուրջ կերպով քննարկել երկրում կոալիցիայի առաքելության շուտափույթ դադարեցման հարցը։ Reuters գործակալությունը հուլիսի 23-ին հաղորդել է, որ Իրաքի իշխանությունները մտադիր են հասնել կոալիցիոն զորքերի դուրսբերման մինչև 2025 թվականի սեպտեմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում