Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը և ներկայացրել առաքելության գործունեությունը։ Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Այսօր Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել էր «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը՝ դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ։Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրերին ներկայացրել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը և գործունեությունը՝ ընդգծելով առաքելության անկողմնակալ դերը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում», – նշված է գրառման մեջ։