Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն, կարծիք է հայտնել, որ այդ համատեքստում միայն ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին։
Այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – գրել է դեսպան Դըկոտինյին։