ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դեպքերի կապակցությամբ:
Հաղորդվում է, որ ՌԴ ՄԻՊ-ին հասցեագրվել են Ռուսաստանի քաղաքացիների դիմումներ, որոնք առնչվել են հայկական FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումներին: