Ղազախստանում չամուսնացած տղամարդիկ այսուհետ կկարողանան երեխաներ որդեգրել:
Նախկինում գոյություն ունեցող օրենքը, որն արգելում էր դա անել, արդեն վերացվել է Սահմանադրական դատարանի կողմից:
«Տղամարդիկ և կանայք այժմ կարող են հավասար պայմաններով լինել երեխաներ որդեգրել ցանկացողների ցուցակում», – հայտարարել են Սահմանադրական դատարանում:
Որոշումն ընդունվել է ղազախստանցու դիմումից հետո, որն այդ նորմը համարել է սեռի հիման վրա խտրականություն: