Thursday, 12 09 2024
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը
Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Արդեն երրորդ ամիսն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, սկսվել և ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ։Ինչպես տեղեկացա Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023 թվականին, իսկ 2-րդ փուլը, ոնքրը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները, Նաիրյան փողոցի մայթերը, այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի ցանկում են: Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ 

Դրանք  ներառել են 8083քառակուսի մետր  տարածք: Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը համաֆինանսավորվում է համայնքային բյուջեի միջոցներով:Ենթածրագրով նախատեսված հաջորդ շինարարական օբյեկտը Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիս ամսին, և ծրագրով նախատեսված աշխատանքների կեսն արդեն կատարված է:Ծրագրի պայմանագրային արժեքը 199 միլիոն 827 հազար 200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է համայնքի կողմից: Մեկնարկել է նաև ենթածրագրով ներառված մյուս՝ Նալբանդյան փողոցի հիմնանորոգումը, որի մակերեսը կազմում է 14 հազար 602 քառակուսի մետր: Նալբանդյան փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածները:

Փողոցի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 144 միլիոն 531 հազար 600 դրամ՝ համայնքային 50 տոկոս համաֆինանսավորմամբ: Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ:Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում