Saturday, 14 09 2024
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին
Քասախցուն դանակահարած անձը Ռուսաստանից վերադարձել և ձերբակալվել է
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀՅԴ-ական պատգամավորն արդարացվել է խուլիգանության հոդվածով, սակայն մեղավոր ճանաչվել այլ մեղադրանքով
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել թմրանյութերի մեղադրանքով ՌԴ-ում հետախուզվող ամերիկացուն
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Արղության փողոցում հուլիսի 17-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ առկա է դանակ, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը:    Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդու մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության փողոցում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85գ. քաշով 3 փաթեթ:   Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը նշված ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է թվով 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22գ. նախնական քաշով, ինչպես նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15գ. ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:

 Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, որի նախնական արդյունքներով՝  ներկայացված փաթեթների մեծ մասում առկա սպիտակավուն երանգի, բյուրեղանման փոշեզանգվածը «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը):

Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը:Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ այն իրացրած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում