Saturday, 14 09 2024
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին
Քասախցուն դանակահարած անձը Ռուսաստանից վերադարձել և ձերբակալվել է
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀՅԴ-ական պատգամավորն արդարացվել է խուլիգանության հոդվածով, սակայն մեղավոր ճանաչվել այլ մեղադրանքով
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել թմրանյութերի մեղադրանքով ՌԴ-ում հետախուզվող ամերիկացուն
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը hուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումին Ուղղափառ եկեղեցու սոցիալական բաժնի պատասխանատու Չիպրիան քահանա Իոն Լոնիտային և ֆինանսական բաժնի պատասխանատու Ջորջ քահանա Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Ինչպես  տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Տաթև սրբազանն Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրել է, որ Ռումին եկեղեցու ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանն ու կարիքների գնահատման արդյունքում մշակել աջակցության ծրագրեր, որոնք կիրականացվեն Ռումին եկեղեցու հետ համատեղ։

Ամենայն Հայոց հայրապետը, ողջունելով հյուրերին, իր եղբայրական սերն ու շնորհակալությունն է փոխանցել Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել պատրիարքին և իր գնահատանքը հայտնել Ռումինիայի իշխանություններին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։ Նորին Սրբությունը նկատել է, որ այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է հայ և ռումին ժողովուրդների ու Եկեղեցիների միջև ձևավորված դարավոր բարեկամության։ Այս առնչությամբ Հայոց հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների հիմքում իր կարևոր դերակատարությունն ունի ռումինահայ համայնքը, ով իր ակտիվ մասնակցությունն է բերում Ռումինիայի կյանքի զարգացման գործընթացին։

Իր հերթին Չիպրիան քահանան, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխանցելով Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույնները, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի հետ համագործակցաբար ջանքեր կգործադրեն ի նպաստ հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացության բարելավման և առկա խնդիրների հաղթահարման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում