Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։
Այս մասին ասվում է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական համագործակցության ամրապնդում», – ընդգծել է ԱԳ նախարարությունը: