Monday, 09 09 2024
Գնահատեք, որ կա գաղափար, որը միավորում է հանրության զգալի մասը. Խզմալյան
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Մենք գալիս ենք բարության, ներդաշնակության, համերաշխության և առաջադիմության կարգախոսով․ Բաբաջանյան
Մերձմոսկվայում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել. 2 զոհ կա
Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և վերահսկողության հանձնումը այլ կողմի, չի քննարկվում
Մեր որևէ գործողություն ուղված չի լինելու ՀՀ-ի, ՀՀ իշխանության թուլացմանը․ Արտակ Զեյնալյան
«Զանգեզուրի միջանցքը» Էրդողան-Ալիևին խոստացել է Պուտինը, այլ ոչ թե Փաշինյանը
Մեր մոտեցումն այն է, որ օր առաջ, րոպե առաջ արդեն կարող են համաձայնեցված տեքստը ստորագրել․ Միրզոյան
Լրատվական-վերլուծական թողարկում
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Չենք առաջարկում ժողովրդին ստորագրել մեր ցանկությունների տակ, բանաձևել ենք կոնկրետ օրենք․ Խզմալյան
Արդարադատության փոխնախարարը՝ Քոչարյանի դստեր հետ լուսանկարի մասին
16:06
«Ուշադրություն դարձրեք «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարությունների ճշգրիտ տեքստին». Քանանի
Հայտնաբերվել է գործարարի դի
Կիեւը «սառեցնում է» Թբիլիսիի հետ հարաբերությունները
Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դիվանագետի հետկանչումը կապված է լվացքի մեքենաների ձեռքբերման հետ
Մենք մեր կուսակցական դրոշները խոնարհում ենք, որպեսզի բարձրանա Հայաստանի դրոշը․ Արման Բաբաջանյան
Այսօրվա պատերազմը՝ գաղափարի պատերազմ է, գաղափարի ընտրության պատերազմ է․ Արամ Զ․ Սարգսյան
Այս նախաձեռնությունը միտված է ներքին ժողովրդավարական օրակարգի կայացմանը․ Լուսինե Հակոբյան
Շրջադարձային բացահայտում զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու վարույթով
Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ հիմնված է մարդատյացության վրա
«Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին». Տոկաև
Ռուս-իրանական հակադրությունը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան

Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեմային ու դրա շուրջ ստեղծված թնջուկին: Դեռևս անցած տարվա նոյեմբերին տեղեկացրել էինք, որ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Եվ ահա, թերթին այս թեմայով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ, ի վերջո, երկու կազմակերպություններից առավելությունը տրվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի «Ռիդ» ընկերությանը, գյուղացիների հողերը կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել, իսկ ներդրողը հողերն ուզում է ստանալ, ըստ տեղի բնակիչների, «կոպեկներով»՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամով։

Վարդենուտ գյուղի բնակիչները, որոնց հողերը գերակա շահ են ճանաչվել, մոտ 2000 դրամ են պահանջում: Ի դեպ, այս հարցը օրերս տեղացիները բարձրացրել են նաև Նիկոլ Փաշինյանի առջև, հիմա սպասում են նրա արձագանքին: Մեր տեղեկություններով, նրանք, սակայն, երկար չեն սպասելու. եթե իրենց խնդիրը կարճ ժամանակում լուծում չստացավ, վարդենուտցիները (և ոչ միայն նրանք) պատրաստվում են երկարատև լայնածավալ բողոքի ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ ճանապարհներ փակել: Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ` հնարավոր է գործընթացը նորից կասեցվի: Բանն այն է, որ թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ պետական իշխանության այլ մարմիններ ևս առանձնապես հակված չեն նման գներով հողերի օտարմանը:

Ավելին, չափազանց սրվել են Ռուբեն Գրիգորյանի և իշխանությունների հարաբերությունները։ Գրիգորյանը ժամանակին սերտ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ հիմնադրել և երկար ժամանակ ֆինանսավորել է ներկայում իշխանական խոսափող համարվող ամենահայտնի տելեգրամյան ալիքներից մեկը: Այժմ, սակայն, Գրիգորյանը զրկվել է իշխանության բարեհաճությունից, և կարող են ուշագրավ զարգացումներ լինել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում