Monday, 03 10 2022
Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
19:45
Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
Ով կլցնի հարավկովկասյան անվտանգության վակուում. Հունաստանի նախարարի բաց խոսքը
Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին
Ժամանակավորապես կփակվի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող ուղեանցը
ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար
Ադրբեջանը շտապում է, քանի որ արձանագրել է՝ Հայաստանը ոտքի է կանգնում
COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին. փորձագետ
Մոբիլիզացիա ռուսական ձևով. Զինկոմներից հորդորում են իրենց հետ վերցնել զրահաբաճկոն, սաղավարտ և այլ անհրաժեշտ իրեր
ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության տարածքը շփոթում է Արցախի հետ
18:30
Իրանը հայտնել է 7 մլրդ դոլարի ակտիվների վերադարձի մասին
Երևանում տների գները անցել են Մոսկվայի և Պետերբուրգի գներին. Վահան Քերոբյան
18:25
Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին
Կլաարի գործունեությունը քաղաքական է․ Դիմելու եմ՝ ներկայացնելու ապացուցող տեսանյութեր
Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը
Նախկին նախագահների ձևաչափին «տրված» իշխանության «պետպատվերը»
Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է համարում
17:50
Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին
17:46
Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում
17:42
ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17:41
Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու
Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել․ Բաբաջանյան
Խաբարովսկում մոբիլիզացածների կեսին սխալմամբ են կանչել
ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը
16:50
Սահակաշվիլիի ուկրաինացի կինը բացահայտել է, թե ով է դավաճանել իր ամուսնուն

Սպանության շարժառիթը եղել է Արտակին համակարգից դուրս մղելը

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներից մեկն էլ այս տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրն էր` Հասմիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով դեպքը ներկայացվել էր որպես ինքնասպանություն, ինչին Արտակ Նազարյանի հարազատները չեն հավատում և պահանջում են անցկացնել անաչառ նախաքննություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, նշեց, որ գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանն իր որդու խոշտանգված դիակն անձամբ է ուղեկցել Երևան այն դեպքում, երբ ինքը գտնվելիս է եղել արձակուրդում: «Ինչո՞ւ»,- հարցնում է Հասմիկ Հովհաննիսյանը: Արտակի հարազատները ծանոթացել են վերջին համալիր փորձաքննության և դատահոգեբանական փորձաքննության հարցերին: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ դատահոգեբանական փորձաքննության հարցերն ուղղորդված են: «Դա ինքնասպանություն չէ: Դա կանխամտածված, դիտավորյալ, խմբակային սպանություն է` առանձնահատուկ դաժանությամբ`գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանի գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանի և մյուս ստահակների մասնակցությամբ : Ես պահանջում եմ, որ նրանց պատիժը լինի առավելագույնը»,- մեր զրույցի ժամանակ նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Արտակի մայրը պնդում է, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և եթե հայաստանյան դատական ատյաններում չկարողանա հասնել արդարության, ապա դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախաքննական մարմնից պահանջել են որոշ փաստաթղթեր և Արտակի նկարները, որպեսզի ներկայացնեն արտերկրի ձեռագրաբաններին և կարողանան պարզել` դա սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն: Արտակ Նազարյանի մայրը հիշեցրեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ այդ գործի քննությունը գտնվում է իր հսկողության ներքո, սակայն գործի քննությունը ձգձգվում է, և իրենք ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Արտակի հարազատները չեն դիմել, քանի որ վստահություն չունեն այդ ինստիտուտի նկատմամբ և որևէ քայլ ՄԻՊ-ի կողմից չեն տեսել: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բանակում կատարված սպանությունների մասին միայն իր զայրույթն էին առաջացրել: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ պետք է գումարտակի հրամանատարն ու նրա տեղակալը շահագրգռված լինեին Արտակ Նազարյանի սպանության մեջ, Հասմիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նպատակը եղել է Արտակ Նազարյանին համակարգից դուրս մղելը, քանի որ նա զինվորներին չի ծեծել ու նվաստացրել, որպեսզի նրանք վճարեն զորամասի սպայակազմին»: Հասմիկ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արտակ Նազարյանի նոթատետրը գողացել են այն տնից, որտեղ նա բնակվելիս է եղել վարձով: Ըստ Արտակի մոր` նոթատետրի էջերը պոկված են եղել, թողել են միայն երկու էջ: «Ես համոզված եմ, որ պոկված էջերի վրա գումարտակի հրամկազմին մերկացնող փաստեր են եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում