Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, ամերիկյան հայտնի դերասան Ուեսլի Սնայփսը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Սնայփսին դեռ 2008 թ. Ֆլորիդայի դատարանը մեղավոր էր ճանաչել հարկային պարտավորությունները չկատարելու համար, սակայն նրա փաստաբանները բողոքարկել էին այն: Երեք տարվա դատավարություններից հետո նրանց չի հաջողվել արդարացնել իրենց պաշտպանյալին:
ԱՄՆ հարկադիր կատարման ծառայությունը դերասանին ուղարկել է ծանուցագիր` նրան պարտադրելով դեկտեմբերի 9-ին ներկայանալ Փենսիլվանիա նահանգի Լյուիս Ռան քաղաքի Մաքքին ուղղիչ աշխատանքային գաղութ` դատարանի նշանակած պատիժը կրելու: