Ուկրաինան և Ռումինիան անվտանգության ոլորտում 10-ամյա համաձայնագիր են կնքել:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին:
«Համաձայնագրի առանձնահատկությունը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով համագործակցության կոնկրետ կետերն են»,–ասվում է Ուկրաինայի հայտարարության մեջ: