Thursday, 12 09 2024
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը
Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում

ԱՄՆ Ադրբեջանին ազատու՞մ է ժողովրդավարական պարտականություններից

Տեղեկություն է տարածվել, որ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը մեկնել է Վրաստան և Հայաստան, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։ Շատ հետաքրքիր է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ռեգիոն է ժամանել ժողովրդավարության, թափանցիկության, հաշվետվողականության օրակարգով, չի լինի Ադրբեջանում:

Մի կողմից սա թվում է օրինաչափ, ի վերջո հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Բայդենի պաշտոնավարման տարիներին նախաձեռնված Ժողովրդավարական երկրների վեհաժողովների ընթացքում Վաշինգտոնը Կովկասից հրավիրում էր միայն Հայաստանին ու Վրաստանին: Մյուս կողմից սակայն, դա նշանակում է, որ Ադրբեջանը ազատվու՞մ է ժողովրդավարական պարտավորություններից: Իհարկե Նահանգները երբեմն-երբեմն հիշեցնում է մարդու իրավունքների, քաղկալանավորներին ազատ արձակելու, ազատ մամուլի, խոսքի ազատության մասին, բայց կարծես թե այդ հիշեցումները ավելի շատ հիշեցնում են այսպես ասած՝ արարողակարգ, այնքանով, որքանով հնարավոր չէ Ադրբեջանի պարագայում ընդհանրապես լռել այդ մասին:

Բայց նկատելի է, որ Ալիեւը էապես ազատվել է ժողովրդավարական եւ արդիական այլ արժեքների առնչությամբ թե ամերիկյան, թե եվրոպական հարցադրումներից եւ պահանջներից: Իհարկե, եվրոպացի ու ամերիկացի խորհրդարանականները ակտիվ են այդ հարցերում, բայց նաեւ անկասկած է, որ քաղաքականությունն իրականացնում են գործադիր կառույցները, իսկ նրանց քաղաքականության բաղադրությունում վերը թվարկած արժեքների եւ հարցադրումների առնչությամբ Ադրբեջանի համար ստեղծվել է առնվազն «հրադադարի» ռեժիմ: Ո՞րն է դրա գինը՝ էներգակիրնե՞րը, Ադրբեջանի՝ դեպի Կենտրոնական Ասիա անփոխարինելի դարպաս լինելու հանգամա՞նքը, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ «սե՞պ» լինելու հանգամանքը:

Հնարավոր է բոլորը միաասին, բայց ամեն դեպքում կասկածից վեր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այդ հանգամանքը օգտագործում է այդ թվում Հայաստանի հետ հարաբերության կարգավորման հարցում առավելապաշտության, ուժի, շանտաժի դիրքերից խոսելու եւ գործելու համար: Եվ դրանով, ի դեպ, նա մեծ հաշվով նաեւ կամա, թե ակամա, բայց հարվածի տակ է դնում Հայաստանի հանրության մոտ այդ արժեքների պաշտպաության մասին միջազգային օրակարգերի ընկալումն ու վարկը, քանի որ հերթական անգամ ակնառու է դառնում, որ դրանք ոչ թե քաղաքականության սկզբունք են, այլ գործիք՝ որ հարկ եղած դեպքում կկիրառվում է, իսկ, երբ պետք չէ՝ հանգիստ դրվում մի կողմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում