Sunday, 15 09 2024
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հուլիսի 11-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ:

«Վարչապետին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծումը, գործարկումը, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովումը, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել և քանի՞սը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը:

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը որպես այդպիսին Վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կամ վերահասցեագրում, կամ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել, ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է Վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է:

Վարչապետը նշել է, որ այստեղ հարցը երկու կողմ ունի, առաջինը, որ դիմումների հետ աշխատելու գործընթացը լինի արդյունավետ: «Բայց նաև պետք է արձանագրել, որ, ի վերջո, քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին: Եվ այդ տեղեկատվությունն, ըստ էության, մեծ արժեք ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ զեկուցվել է վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական միջոցառումների կազմակերպմանն ուղղված գործընթացների, միջազգային պայմանագրերի և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի ընթացքավորման, արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

«Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, մշտադիտարկման, ռազմավարական նախագծերի փորձաքննության, ծրագրերի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ զեկուցվել է, որ 2023 թվականին Վարչապետի աշխատակազմի կողմից կատարվել է 541 միջոցառում, իսկ ռազմավարությունների մասով՝ 451 միջոցառում:

«Բաց կառավարման գործընկերություն» 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրի մասով ներկայացվել է, որ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել է կարիքների գնահատում և լայնածավալ հետազոտություն, մշակվել է ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ինստիտուցիոնալ կառավարման մոդել:

Հանրային մեխանիզմների ներդրման շրջանակում հիմնվել է irazekum.am հարթակը, իրազեկման նախագծերի շրջանակում նախաձեռնվել են «Խաղաղության խաչմերուկ», «Հայրենիքը պետությունն է» նախագծերը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում