Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և լրտեսություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Սարգիս Գալստյանին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․Գ․-ն, 2018-2023թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները, և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս․Գ․–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Այնուհետև, Ս․Գ․–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Ս․Գ․–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս․Գ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում