Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ (խորհրդարան) Սահիբա Գաֆարովան BRICS-ի 10-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ:
Այս մասին հայտնում է Report.az-ը:
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելուն կնպաստի խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացումը։