Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Անչափահասների վեճը վերածվել է հայրերի զինված կռվի. նետել են նռնակներ, հնչել կրակոցներ

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Դեպքը սկսել էր զարգանալ մարտի 15-ի կեսգիշերից: Անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերը պարզաբանելու համար մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում հանդիպում են հայրերը` յուրաքանչյուրն իր կողմնակիցների հետ: Պարզաբանումները, սակայն, հաշտության փոխարեն շարունակվում են զինված առճակատմամբ: 42-ամյա հայրը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակում մյուս հոր և նրա կողմնակիցների ուղղությամբ: Մյուս հայրը փորձում է խլել 42-ամյա ախոյանի հրազենը: Այդ ժամանակ մոտենում են 42-ամյա հոր կողմնակիցները, որոնցից մեկը նույնպես հրազենով զինված, ու ձեռքերով, ոտքերով, մահակներով, իսկ այն մեկը` զենքի կոթով հարվածներ են հասցում գետնին ընկած հոր մարմնի տարբեր մասերին:

Հրազենը միմյանցից խլելու ընթացքում անկանոն արձակված կրակոցների պատճառով հավաքված անձինք դիմում են փախուստի, ինչից հետո վրա են հասնում մյուս հոր կողմնակիցները, ու հիմա էլ իրենք են հարվածներ հասցնում 42-ամյա հորը: Այդ ժամանակ մոտենում է դեռևս ինքնությունը չպարզված մի անձ և 42-ամյա հորը սպանելու դիտավորությամբ նետում է նռնակ, սակայն, իր կամքից անկախ, դիտավորությունը չի իրագործվում. բեկորային վնասվածքներ է ստանում մյուս հայրը:

Հայրերի վիճաբանությունը շարունակվում է մոտակա ավտոլվացման կետի դիմաց: Բայց այդ պահին արդեն ահազանգով դեպքի վայր են հասնում պարեկները: 42-ամյա հայրն ու մյուսները դիմում են փախուստի, իսկ բեկորային վնասվածքներ ստացած հայրը տեղափոխվում է հիվանդանոց:

Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի ընթացքում 42-ամյա տղամարդը չի հայտնաբերվում. նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում:

Այսօր նա արդեն հայտնաբերված է: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում