Ֆրանսիական Ռուան քաղաքում այրվում է գոթական հայտնի տաճարի սայրաձողը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ տարածված լուսանկարների՝ մոտ 150 մ բարձրությամբ շենքի տանիքից ծխի սև ամպ է բարձրանում։
Ռուանի քաղաքապետը հայտնել է, որ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են։
Աստվածածնի վերափոխման տաճարում գտնվող բոլոր անձինք տարհանվել են, տարածքը շղթայվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ շենքին պատճառված վնասն առայժմ հայտնի չէ։