Thursday, 12 09 2024
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին
«Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները պետք է վերադառնան»․ բողոքի ակցիա

Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում

Բագրատ Գալստանյանի «գլխավորած» շարժումը, որը սկսվել էր Տավուշ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատումը կասեցնելու կամ խոչընդոտելու նպատակով, ձախողվեց: Տավուշի սահմանամերձ բնակչությունը սադրանքի չտրվեց: «Շարժումը» նոր «ապստամբավայր» է ընտրել՝ Սյունիք: Հստակ քարոզչություն է տարվում, որ «բանակցում են Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցի շուրջ»: Ներշնչվում է, որ դա Հայաստանի «վերջն է»:

Սա չափազանց զգայուն խոսույթ է, քանի որ այդ հարցը տարիներ շարունակ ներկայացվել է այնպես, որ եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվի Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, ապա կիրականանա «Մեծ Թուրանի նախագիծը»: Շուրջ քառորդ դար որոշակի շրջանակներ հայ հանրությանը ներշնչել են, որ Իրանն իր հյուսիսային սահմանին «օտար ներկայություն չի հանդուրժի, Թեհրանին ձեռնտու է, որ արաքսամերձ գոտին մնա հայկական վերահսկողության ներքո»:

Քառասունչորսօրյա պատերազմն այդ առասպելը հօդս ցնդեցրեց, իսկ հունիսի 12-ին Իրան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սահմանային «խաչմերուկում» անցկացված իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունը վկայեց, որ շահերի համընկնման դեպքում Բաքուն եւ Իրանը կարող են լինել ռազմավարական դաշնակիցներ:

Մի իրավիճակում, երբ ԱՄՆ փոխպետքարտուղարից հետո Բաքու է այցելում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակություն, Սյունիքի լոգիստիկայի խնդիրը «կարմիր գիծ» ներկայացնելը նշանակում է խոչընդոտել սեփական երկրի զարգացմանը, քանի որ Հայաստանը չի կարող անվերջ «խցանված մնալ»: Դա մեր հայրենիքը վերածում է տարածաշրջանային «կույր աղիքի», որն իր հետ բերում է համապատասխան սպառնալիքներ:

Մի իրավիճակում, երբ ԱՄՆ փոխպետքարտուղարից հետո Բաքու է այցելում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակություն, Սյունիքի լոգիստիկայի խնդիրը «կարմիր գիծ» ներկայացնելը նշանակում է խոչընդոտել սեփական երկրի զարգացմանը, քանի որ Հայաստանը չի կարող անվերջ «խցանված մնալ»: Դա մեր հայրենիքը վերածում է տարածաշրջանային «կույր աղիքի» դրանից բխող սպառնալիքներով հանդերձ:

Քառասունչորսօրյա պատերազմի մասին մայիսի 16-ին Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ ինքը երաշխավորել է, որ Ադրբեջանը կարող է հաղթել, ոչ միայն փաստի արձանագրում է, այլև մտադրությունների բացահայտում: Այդ մակարդակի պետական-քաղաքական գործիչները երբեք չեն դատարկախոսում, նույնիսկ եթե գինովցած են լինում:

Մենք տեսանք, թե ինչպես Իրանն ակտուալացրեց էթնիկ ազերների խնդիրը: Անկախ նրանից, թե Փեզեշքիանը կընտրվի նախագահի պաշտոնում, թե ոչ, այսուհետեւ Իրանի արտաքին քաղաքականությունը սրբագրվելու է այդ գործոնի նկատառմամբ: Հայաստանը չի կարող միջամտել Թեհրանի ներքին խնդիրներին: Հասունանում է նոր մարտահրավեր, եւ ավանդական սխեմաները չեն գործում:

Նման պայմաններում «ապստամբական Սյունիքի» ֆենոմենալացման ծիսակատարությունը, որ Բագրատ Գալստանյանը կազմակերպեց Գարեգին Նժդեհի արձանի մոտ, անշուշտ, աշխարհաքաղաքական ենթատեքստ եւ սիմվոլիկա ունի. Զուգահեռաբար դիտարկվում է բռնագաղթված արցախցիներին զանազան «գրասենյակների» եւ «միությունների» շուրջ համախմբելու գործընթաց. Ըստ երեւույթին, սեպտեմբերի 19-ի տարելիցին «սյունիքա-արցախյան հզոր դիմադրության» ակցիա է նախապատրաստվում.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում