Thursday, 12 09 2024
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին
«Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները պետք է վերադառնան»․ բողոքի ակցիա
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա և դպրոցի տնօրեն
«Ասել ենք, որ եթե աշխատեք, հազար ներողություն, կպայթեք»․ վարչապետն անդրադարձավ Հրազդան ՋԷԿ-ի դեպքին
13:26
Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
Ուղիղ․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը
Այդ կրակոցները պետք է լռեցնել․ վարչապետը հստակ խնդիր է դնում
13:10
Նավթի գներն աճել են – 11/09/24
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության դեպքերը. մեղադրվել է 7 անձ
Վատիկանի Ալիեւյան «առումը»
ԼՂ-ում կենսաթոշակ ստացածներին ՀՀ-ում այն կվճարվի գործող օրենսդրությամբ
Ռուսաստանը փորձում է կոտրել Ուկրաինայի մարտական ոգին և նրան ավելի զիջող դարձնել բանակցություններում

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի

Ավստրիացիների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ նրանց 52%-ը ֆինանսական դժվարություններ ունի: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլոր դաշնային նահանգների բնակիչների միայն 48%-ն է ասել, որ իրենց մոտ եղած գումարը բավարար է։ Ցածր կրթական մակարդակ ունեցող մարդկանց շրջանում ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 42%», – նշված է հաղորդագրության մեջ։

Նույն հարցման համաձայն՝ ավստրիացիների մեծամասնությունը մռայլ հեռանկարներ ունի նաև առաջիկա տասներկու ամիսների համար։

Օրինակ՝ հարցվածների 76%-ը կարծում է, որ գալիք տարում եկամուտը չի ավելանա։ Բացի այդ, 67%-ն ակնկալում է, որ գործազրկության մակարդակը կշարունակի աճել։ 55%-ն էլ ակնկալում է գնաճի աճ։ Հարցվածների գրեթե կեսը (46%) ակնկալում է հարկերի աճ։

Հարցումը նաև ցույց է տվել, որ ավստրիացիների 76%-ն ակնկալում է սննդամթերքի գների բարձրացում, 71%-ը՝ հագուստի, 66%-ը՝ առողջապահական, իսկ 52%-ը՝ վարձավճարների և վարկերի աճ:

Բացի այդ, ավստրիացիներին հարցրել են, թե ինչն են նրանք համարում գների բարձրացման պատճառ։ Հարցվողները մի քանի պատճառներ են նշել։ Այսպես՝ 77%-ը կարծում է, որ պատճառը դաշնային կառավարության քաղաքականության մեջ է, 70%-ը որպես պատճառ նշել է համաշխարհային տնտեսությունը, 69%-ը՝ Ուկրաինայի հակամարտությունը, 60%-ը՝ ներգաղթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում