Նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մավրիտանիայի մի շարք քաղաքներում, իշխանությունները անջատել են ինտերնետը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մավրիտանիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 29-ին։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 55,3 տոկոս։ Մավրիտանիայի ներկայիս նախագահ Մուհամեդ Ուլդ Ալ-Շեյխ ալ-Ղազուանին հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1%-ը և այդպիսով վերընտրվելով երկրորդ ժամկետով։
Տեղեկատվության համաձայն՝ գիշերը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում, Նուադհիբուում և երկրի հարավում գտնվող մի քանի քաղաքներում։
Հաղորդվում է, որ բողոքի ակցիաների ֆոնին Մավրիտանիայի իշխանությունները անջատել են բջջային հեռախոսների ցանցն ու ինտերնետը։ Նուակշոտում սկիզբ առած անկարգությունների ժամանակ գրանցվել են նաև վանդալիզմի դեպքեր։