ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները նախանշել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը: