Գազայի հատվածում հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և թթվածնի կայանների փակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամում գեներատորների համար վառելիքի բացակայության պատճառով, հայտնել է Գազայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով ազդել վառելիքի և էլեկտրական գեներատորների մատակարարման հետ կապված իրավիճակի վրա։