Thursday, 12 09 2024
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը
Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլը տապալվել է Նոր Կալեդոնիայի Ուայլու կոմունայի ընտրատեղամասերում։

Ինչպես փոխանցում է Outre-mer La Premiere հեռուստաալիքը, անհայտ անձինք քաղաքապետարանի մուտքն արգելափակել են տեղում ավտոմեքենա հրդեհելով: Այդ պատճառով կոմունայի բնակիչները չեն կարողացել գալ քվեարկության։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, իսկ հունիսի 30-ի առավոտյան էլ քաղաքապետարանի մուտքը փակվել է նաև բետոնե արգելապատնեշով, ինչի պատճառով քաղաքապետարանը շարունակել է փակ մնալ։

Ըստ աղբյուրի՝ տեղեկություններ կան նաև բազմաթիվ ճանապարհների արգելափակման մասին, հատկապես՝ գյուղի ելումուտի։

Քաղաքապետ Պասկալ Սավան, ինչպես նաև քվեարկության գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել հասնել քաղաքապետարան, ինչի պատճառով քվեատուփերը չեն տեղադրվել ու ընտրատեղամաս չի բացվել:

Լրատվամիջոցը նշել է, որ ֆրանսիական այս համայնքում կա ութ ընտրատեղամաս։ Հունիսին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընտրացուցակում գրանցվել է 3766 մարդ։ 2022 թվականի վերջին օրենսդրական ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել է 23,72 տոկոս:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հունիսի 30-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում հարձակման հերթական փորձն է եղել նաև տեղի ժանդարմերիայի վրա:

Նախօրեին էլ հարյուրից ավելի երիտասարդներ էին հարձակվել ժանդարմերիայի զորանոցի վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է թույլ չտալ նրանց մուտքը տարածք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում